Վայելեք բնության գեղեցկությունը Դիլիջանի մեր գողտրիկ հանգստավայրում: Ժամանակակից, հարմարություններով և մոդեռն ոճով ձևավորված այս կառույցը հիանալի վայր է ինչպես հարսանյաց և կորպորատիվ միջոցառումների, այնպես էլ հանգստային ժամանցի համար:
Բարի գալուստ Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Դիլիջանում գտնվող մեր հյուրատուն։ Դիլիջանյան աննկարագրելի գեղեցիկ տեսարաններով այս հրապուրիչ տունը իսկական գտածո է բնության սիրահարների և հանգստություն փնտրողների համար: Այն հնարավորություն կտա մի փոքր հեռանալ առօրյա կյանքի եռուզեռից և լիարժեք վայելել բնաշխարհի հետ միասնության անմոռանալի ժամանակը։
Գրավիչ, հարմարավետ հանգստի տրամադրող դիզայնը լրացվում է վիտրաժային դուռ- պատուհաններից բացվող բնության և լանդշաֆտային արդիական ձևավորմամբ գեղեցիկ այգու պատկերներով:
Սա իդեալական վայր է հոգեպես և ֆիզիկապես հանգստանալու, գիրք կարդալու կամ պարզապես տեսարանները վայելելու համար:
Հարմարավետ ժամանակակից ձևով կահավորված խոհանոցը երազանք է ցանկացած խոհարարական արվեստով զբաղվելու սիրահարների համար։ Այն հաճույք կպատճառի համեղ կերակուրներ պատրաստելիս՝ օգտագործելով թարմ, տեղական ծագման բաղադրիչները:
Մեր հյուրատան առավելություններից է մասնավոր հանգստավետ միջավայրի ապահովումը։ Յուրաքանչյուր ննջասենյակ ունի գեղեցիկ տեսարան։
Ընդարձակ պատշգամբում կարող եք համտեսել առավոտյան սուրճը՝ դիտելով Դիլիջանի ապշեցուցիչ տեսարանները: Առանձնահատուկ հմայք ունի տան դիմացի հարթակը, ուր հովանոցի ներքո այգու և Դիլիջանյան անտառների բացվող տեսարաններով կարող եք վայլել գեղեցիկ ժամանց, ճաշել և ըմբոխշնել մի գավաթ սուրճ։ Բացօթյա տարածքն ունի նաև խորոված պատրաստելու հնարավորություն։
Արկածներ փնտրողների համար Դիլիջանը դարպաս է դեպի բազմաթիվ արշավային արահետներ, գողտրիկ լճեր և հմայիչ գյուղեր:
Անկախ նրանից, թե դուք պլանավորում եք ռոմանտիկ հանգիստ, ընտանեկան արձակուրդ կամ հանգիստ ընկերների հետ, մեր հյուրատունը կատարյալ վայր է գեղեցիկ հիշողություններ ձևավորելու համար: Ամրագրեք ձեր հանգիստը մեզ մոտ և Ձեր ճանապարհորդությունը դեպի հանգստություն և երիտասարդացում: